News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին ադրբեջանական կողմում ակտիվություն է դիտվում։ Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի՝ ԼՂՀ եւ ԱՀ ԶՈՒ շփման գծում տիրող իրավիճակի մասին հարցին։

«Որոշ հատվածներում հակառակորդի վարքի ակտիվության  փոփոխություն է նկատվում։  Տեխնիկա եւ անձնակազմ է կուտակվում։ Այդ ակտիվությունը չեզոքացնելու համար հայկական կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները», - ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, վերջին օրերին ադրբեջանական մամուլը, այդ երկրի պաշտպանության նախարարության հրահանգով, տեղեկատվական գրոհ էր սկսել, որի նպատակը իրավիճակի կտրուկ սրացման տպավորություն ստեղծելն էր։ Մեկը մյուսի հետեւից ադրբեջանցի զինծառայողների զոհվելու լուրեր տարածվեցին։ Ուշագրավ է, որ նրանց զոհվելու վայրը չէր հաղորդվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ