News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ամոթալի է անվանել Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալին թուրքական Milliyet պարբերականից հեռացնելը։

Թուրքական «Աքշամ» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Լիտվա եւ Լատվիա այցերի ժամանակ իրեն ուղեկցող թուրք լրագրողների հետ զրույցում ասել է, թե ինքը մշտապես գնահատել է իրենց մտքերն ազատ արտահայտող գրողներին։ «Կարճ ասած՝ Հասան Ջեմալի դեմ իրականացվածը մեծ ամոթ էր»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Նշենք, որ ավելի վաղ Taraf-ը գրել էր, որ Էրդողանը խիստ զգուշացում էր արել Milliyet-ի սեփականատեր Դեմիրօրենին, վերջինս էլ գլխավոր խմբագրից պահանջել է աշխատանքից ազատել Հասան Ջեմալին եւ Ջան Դյունդարին։ Հասան Ջեմալին ուղարկել էին 14-օրյա արձակուրդի, սակայն արձակուրդը լրանալուց հետո Milliyet-ում հրաժարվել են տպագրել նրա հոդվածները։

Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը, այն թուրք եզակի լրագրողների թվում է, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Հասան Ջեմալը 2008-ին եղել է Ծիծեռնակաբերդում եւ Ցեղասպանության համար ներողություն խնդրել։

Հասան Ջեմալը նախորդ տարի հանրությանն էր ներկայացրել «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը նվիրել է Հրանտ Դինքի հիշատակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ