News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 4-ի գիշերը, Ֆրանսիայի քաղաքացի, ազգաբան եւ էաբան Ալեքսանդր Վարպետյանը, իրականացնելով Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիների` առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմով Հայաստան մուտք գործելու 2013թ. հունվարի 10-ից գործող իրավունքը` ինքնաթիռով ժամանել է Հայաստան` իր 70-ամյա հոբելյանը հայրենիքում եւ մտերիմների շրջանակում նշելու համար:

Սակայն Ալեքսանդր Վարպետյանին թույլ չեն տվել հատել Հայաստանի պետական սահմանը եւ այժմ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից նա պահվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում` դեռ անհայտ ժամանակով:

«Ալեքսանդր Վարպետյանի հայանպաստ գործունեությունը քաջ հայտնի է հայրենիքում. նա իր ողջ կյանքը նվիրել է հայագիտությանն ու ազգապահպանության գերխնդրին` հայեցի դաստիարակելով քանի սերունդներ: Այսու` անհասկանալի է, թե ինչու է Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք արգելվել:

Ալեքսանդր Վարպետյանի մտերիմները, համակիրները եւ ընթերցողները պահանջում են պարզաբանել այս խնդիրը եւ հանրությանը ներկայացնել այդ արգելքի պատճառները»,- ասված է նրա համակիների տարածած նամակում, որն ուղղված է Սերժ Սարգսյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ