News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանյան «Կռունկ էյր» ավիաընկերությունը փորձելու է վերածնել հայկական ավիացիան՝ «Արմավիայի» սնանկացումից հետո: «Կռունկ էյր» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն ապրիլին Երեւան կժամանի առաջին A-340 օդանավը, որից հետո կժամանեն A-320 եւս 2 օդանավ: Նախատեսվում է օդանավերի թիվը կարճ ժամկետում հասցնել մինչեւ 8-ի; Ըստ Վլ. Պողոսյանի՝ բոլոր օդանավերը սեփական են, ոչ մեկը վարձակալած չի լինելու:

«Կռունկ էյր»-ն արդեն առաջարկություն է արել «Արմավիայի» տեխնիկական անձնակազմին՝ աշխատանքի անցնել իրենց մոտ: «Մենք փորձելու ենք փրկել մարդկանց, որոնց «Արմավիան» փողոց է շպրտել»,- ասաց Վլ. Պողոսյանը:

«Կռունկ էյր» ընկերությունը գրանցվել է 3 տարի առաջ: Ընկերությունում մասնաբաժին ունի նաեւ պետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ