News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկին մոտեցել է բողոքի ակցիա իրականացնող «Գլենդել հիլզ» ընկերությունից տուժած Բուզանդ եւ Ֆիրդուսի փողոցների հարակից տարածքների բնակիչներին եւ տեղեկացրեց, որ նրանց բողոքը փոխանցել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանին:

Ցուցարարները խնդրել են, որ Հովիկ Աբրահամյանը որպես երկրի երկրորդ պաշտոնյա հետամուտ լինի, որ իրենց խնդրին լուծում տրվի, ինչին Հովիկ Աբրահամյանը կատակով արձագանքել է, թե «Նո՞ր հիշում եք, որ երկրորդ մարդն եմ»: Ի վերջո, բնակիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ վաղը կառավարությունում նրանց կընդունի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ նախքան ՀՀԿ ԳՄ նիստն սկսելը, Հովիկ Աբրահամյանը նրանց ասել էր, որ կիսում է իրենց դժգոհությունը: «Ես նախագահին ներկայացնելու եմ բնակիչների դժգոհությունը, ասելու եմ, որ դժգոհություն կա, ասելու եմ. «Դուք խոստում եք տվել, ես խնդրում եմ հիմա հանձնարարեք, թող կառավարությունը կանչի այս մարդկանց հարցերին պատասխան տա. կոնկրետ, երբ, ոնց, ինչ»,- խոստացել էր Հովիկ Աբրահամյանը:

Տպել
Ամենաշատ