News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, գերակա համարելով պատմամշակութային ժառանգության պահպանությանը, հանրահռչակմանն ուղղված ծրագրերը, շարունակում է կրթօջախների հետ գործակցության զարգացումը: Հանրակրթական դպրոցների հետ բազում ընդհանուր ծրագրեր արդեն կյանքի են կոչվել: Դրան նպաստել է նաեւ անցյալ տարի ՀՀ պաշտպանության, կրթության եւ գիտության ու մշակույթի նախարարների միջեւ ստորագրված եռակողմ համաձայնագրի կենսագործումը: 

Հերթական գործակցության հիմքը դրվել է այսօր. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի եւ «Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի ղեկավարության միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: Նպատակը մշակույթի ու կրթության ոլորտների  համագործակցության խթանումն է:

Համագործակցությունն իրենց խոսքում կարեւորել են նաեւ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանն ու կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: 

Ըստ համաձայնագրի` մասնավորապես կրթահամալիրի, հուշարձանների, արգելոցների, արգելոց-թանգարանների տարածքներում համատեղ կիրականացվեն  ուսումնական, հայրենագիտական, մշակութային նախագծեր,  ինչպես նաեւ հուշարձանների, արգելոցների, արգելոց-թանգարանների տարածքների բարեկարգման, մաքրման աշխատանքներ: Կրթահամալիրը կարող է նաեւ իր ուսումնահետազոտական, գործնական, հայրենագիտական, բնապահպանական հանրահռչակմանն ուղղված աշխատանքները, նախագծերը կյանքի կոչել ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր «Մեծամոր», «Զվարթնոց», «Գառնի» եւ այլ արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության  մարզային ծառայությունների հետ համատեղ: 

ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար կրթահամալիրում նաեւ փոքրիկ շրջայց է կազմակերպվել, որի ընթացքում հանգամանալից ներկայացվել են կրթօջախը, ծրագրերը:

Տպել
Ամենաշատ