News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, «Երկաթյա լեդի» Մարգարետ Թետչերը մահացել է ապրիլի 8-ի առավոտյան, 87 տարեկան հասակում:

Նրա պաշտոնական ներկայացուցիչ Լորդ Բելլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Թետչերը մահացել է ուղեղի կաթվածից, հայտնում է BBC-ն:

Մարգարետ Թետչերը Մեծ Բրիտանիայի առաջին եւ առայժմ միակ կին վարչապետն է, ով ղեկավարել է 1979-90 թվականներին: Կոշտ բնավորության համար նրան անվանում էին «Երկաթյա Լեդի»: Նա անընդմեջ երեք ընտրություն է հաղթել, բայց ստիպված էր հրաժարական տալ` նախքան չորրորդ ընտրությունը:

10 տարի առաջ նա մի քանի միկրոինսուլտներ էր տարել, եւ դրանից հետո տառապում էր հիշողության կարճաժամկետ կորստյամբ ու հազվադեպ էր հայտնվում հասարակության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news