News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«RMC»-ի եւ «France 3»-ի լրագրողուհի Ֆրանսուազ Ռոսիին «Արարատի զավակները» վերնագրով գիրք է գրել: Գիրքն ունի նաեւ ենթավերնագիր`«Վկայություներ Հայոց ցեղասպանության ճանաչման համար»: Գրքի նախաբանի հեղինակը Յուրի Ջորկաեֆն է, տեղեկացնում է «Nouvelles d`Arménie»-ին:

«Առնչվելով բոլորին` 1915 թ ցեղասպանությունը վերապրածներից մինչեւ 1991թ. Հայաստանից ժամանածներին եւ նրանց, ովքեր 1970- 1980 թթ. փախչել են Թուրքիայում ճնշումներից, այս գիրքը վկայությունների միջոցով ուրվագծում է ֆրանսահայերի պատմությունը, որոնց համար ինտեգրացիան եւ հանրապետության արժեքների նկատմամբ հարգանքն իսկական վարքագիծ են դարձել: Գրեթե մեկ հարյուրամյակ նրանք սգում են իրենց նահատակների կորուստը ի հակադրություն Թուրքիայի, որի եվրոպական նկրտումներն արձանագրվում են նրա ամնեզիայով եւ 1915թ . իրադարձությունների խեղաթյուրմամբ», գրում է հեղինակը:

Լրագրողը քրտնաջան աշխատանք է կատարել` հավաքելով տասնյակ վկայություններ: Գիրքը հետաքրքիր է եւ աչքի է ընկնում հրատապությամբ` հայ ժողովրդի պատմությունը կապելով ներկայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ