News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 15-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 417  դրամ: Երեկվա համեմատ դոլարի միջին փոխարժեքը որեւէ փոփոխություն չի կրել, ինչը հազվադեպ է պատահում ֆինանսական շուկայում:

Բորսայում այսօր վաճառվել է 2.46 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի ու վաճառքի առավել տարածված միջակայքն է 416-418 դրամը:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թուլացել է դոլարի նկատմամբ եւ սակարկվում է 1.30 դոլարից մի փոքր բարձր մակարդակում: Եվրոն ընկել է նաեւ ճապոնական իենի եւ բրիտանական ֆունտի նկատմամբ: Հրապարակված պաշտոնական տվյալները արձանագրում են Չինաստանի տնտեսության սպասվածից ավելի դանդաղ աճի մասին (ՀՆԱ առաջին եռամսյակի տարեկան աճը կազմել է 7.7%, նախորդ եռամսյակի 7.9%-ի համեմատ): Սա կարող է բացասաբար անդրադառնալ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի վրա: Այս պայմաններում իենն ավելի ապահովէ համարվում, քան եվրոն:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.3051 ռուբլի: Դոլարն ամրապնդվել է ռուբլու նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ