News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը մտադիր է հայտ ներկայացնել Երեւանի Կապույտ մզկիթը UNESCO-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկելու: Այդ մասին իր իրանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը:

«Ներկայումս մենք աշխատում ենք հայտի վրա, որից հետո կնեկայացնենք այն UNESCO սահմանված ընթացակարգի համաձայն»,- ասել է Պողոսյանը` նկատելով, թե հայկական կողմն արդեն հրավիրել է իրանցի փորձագետների, որոնք կարող են օգնել հայտը լրացնելու գործում:

Իր հերթին Իրանի մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին ընդգծել է, թե հայ եւ իրանցի ժողովուրդների պատմամշակութային կապերը 3 հազար տարվա պատմություն ունեն: «Իրանը մեծ փորձ ունի հայկական մշակութային ժառանգությունը UNESCO-ի ցանկում ընդգրկելու գործում: Հուսով ենք, որ հայկական կառավարության ջանքերով Երեւանի Կապույտ մզկիթը  կընդգրկվի UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում»:

Կապույտ մզկիթը կառուցվել է 1766թ. Էրիվանի խան Հուսեյնալի-խան Քաջարի կողմից: Մզկիթի մակերեսը կազմում է 7 հազար քմ: Խորհրդային տարիներին մզկիթը թանգարանի էր վերածվել, բայց 1996-99թ. Իրանի ֆինանսավորմամբ վերականգնվել էր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ