News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ ապրիլի 20-ին, հրամանագիր է ստորագրել, որով Սեյրան Օհանյանին նշանակել է պաշտպանության նախարարի, իսկ Էդվարդ Նալբանդյանին՝ ԱԳ նախարար:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ որոշումն ընունելիս ՀՀ նախագահը հիմնվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի վրա:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում վերընտրված Սերժ Սարգսյանի ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նորընտիր նախագահին է ներկայացրել կառավարության հրաժարականը:

Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին խնդրել է պաշտոնավարել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Նրանք համարվում էին պաշտոնակատարներ:

Նշենք, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ հանրապետության նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը՝ իր կողմից պաշտոնը ստանձնելու օրը: Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Նախագահը պարտավորվում է 10-օրյա ժամկետում նշանակել վարչապետին, 20-օրյա ժամկետում՝ ձևավորի նոր կառավարության կազմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ