News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ջոխար եւ Տամերլան Ցարնաեւները, որոնք կասկածվում են Բոսթոնի միջազգային մարաթոնի ժամանակ իրականացված ահաբեկչության մեջ, ԱՄՆ տարածքում այլ ահաբեկչություններ էլ էին ծրագրել, հայտարարել է Բոսթոնի ոստիկանության կոմիսար Էդ Դեւիսը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հիմնվելով հայտնաբերված ապացույցների` պայթուցիկի եւ հրազենի վրա` մենք հիմքեր ունենք կարծելու, որ կասկածյալները պատրաստվում էին հարձակումներ իրականացնել նաեւ այլոց վրա: Այդպես ես կարծում եմ այս պահին»,- ասել է Դեւիսը:

Հիշեցնենք, որ Բոսթոնում ապրիլի 15-ին երկու պայթյուններ էին որոտացել մարաթոնի եզրագծի մոտ: Զոհվել էր երեք մարդ` Չինաստանի մի քաղաքացի եւ երկու ամերիկացիներ, այդ թվում` 8-ամյա մի տղա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ