News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նիգերիայի հյուսիսում բանակի եւ իսլամիստների միջեւ տեղի ունեցած մարտում պաշտոնական տվյալներով 185 մարդ է զոհվել: Մարտը, որն սկսվել է ապրիլի 19-ին, Բագ քաղաքիձկան արդյունահանման եւ վերամշակման խոշոր կենտրոնում, շարունակվել է մի քանի ժամ:

Զինվորականները շրջափակել են մզկիթը, որտեղ, ըստ օպերատիվ տեղեկությունների, գտնվել են «Բոկո հարամ» խմբավորման գրոհայինները: Բախման հետեւանքով գրոհայինները ակտիվորեն օգտագործել են նռնականետեր, իսկ բանակն ինքնաձիգներից կրակ է բացել բնակելի թաղամասերի ուղղությամբ:  Բնակիչները խուճապահար փախել են իրենց տներից:

Իրավիճակը Բագում հանդարտվել է այսօր՝ ապրիլի 22-ի առավոտյան: Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներն ու բնակիչները հայտնաբերել ու թաղել են 185 մարդու: Այս մասին հաղորդել են պաշտոնական իշխանությունները՝ չճշտելով, թե այդ զոհերի մեջ կա՞ն գրոհայիններ ու զինվորականներ, թե՞ բոլորը խաղաղ բնակիչներ են:

Նիգերիայի բանակի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչները զոհերի մասին ոչ մի տեղեկություն չեն հաղորդել: Նրանք միայն նշել են, որ իսլամիստ գրոհայիններն օգտագործել են Բագի բնակիչներին որպես «կենդանի վահան», հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով AP-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ