News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայում քրդական հարցի կարգավորման շրջանակներում թուրքական իշխանությունների կողմից ստեղծված «Իմաստունների հանձնաժողովի», միջերկրածովյան խումբն այցելել է Թուրքիայի միակ հայկական գյուղ:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` «Իմաստունների հանձնաժողովի» միջերկրածովյան խմբի անդամները Հաթայ նահանգ կատարած շրջագայության 2-րդ օրն այցելել են Թուրքիայում մնացած միակ հայկական գյուղը` Վաքըֆլըքյոյը (Վագըֆ):

 «Իմաստունների հանձնաժողովի» անդամներին հայկական գյուղի բնակիչները դիմավորել են ծաղիկներով, որից հետո հյուրերի մի մասը թուրք հայտնի երաժիշտ Լալե Մանսուրի հետ միասին մտել են Սուրբ Աստվածածին եկեղեցի եւ աշխարհում խաղաղության համար մոմ վառել:

Այնուհետ խմբի անդամներին հայկական գյուղի մասին տեղեկություններ է հաղորդել ուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Ջեմ Չափարը: Ավելի ուշ հյուրերն արդեն սկսել են անձամբ շփվել գյուղի բնակիչների հետ: 

Նշենք որ «Իմաստունների հանձնաժողովում»  են գտնվում Թուրքիայում հայտնի մտավորականներ, արվեստագետներ, երգիչներ եւ լրագրողներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ