News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ով Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ընտրացուցակը, հրավիրել են Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ինքը` Մարտիրոսյանը` նկատելով, որ իրեն, թերեւս, հրավիրում են հարցաքննության ապրիլի 9-ի դեպքերի կապակցությամբ:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ՀՔԾ այցից, նա պատասխանեց. «Չգիտեմ, թե որքանով է հնարավոր մեր երկրում այն, ինչ ես ակնկալում եմ իրավապահներից: Եթե անկողմնակալ քննություն անցկացվի, ուժային կառույցների ներկայացուցիները պետք է պատիժ կրեն լիազորությունների գերազանցման, քաղաքապետի թեկնածուի գործողությունների սահմանափակման, սակայն չեմ կարող կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»:

Մարտիրոսյանի խոսքով, այս պահին նախադրյալներ չկան, որ իրադարձությունները կարող են զարգանալ իր համար տհաճ հունով. «Եթե անկեղծ, ինձ քիչ է մտահոգում, որ կարող են տհաճ անակնկալ անել»:

Նշենք, որ ապրիլի 9ին, երբ ցուցարարները գտնվում էին Գրողների տան մոտ, քաշքշուկ եղավ ընդդիմության ակտիվիստների եւ իրավապահների միջեւ, որի հետեւանքով տուժել էր Արմեն Մարտիրոսյանը: Նրա նկատմամբ Վարչական օրենսգրքի 182 հոդվածի (ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը) հատկանիշներով գործ է հարուցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ