News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեւանի «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքում, ապրիլի 20-ին անցկացվել է  ոստիկանության Երեւան քաղաքի կայազորի շարային ու տեխնիկական ստուգատես:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստուգատեսն անցկացրել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:

Ստուգատեսի նպատակն էր ստուգել  ոստիկանության Երեւան քաղաքի կայազորի ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը, ծառայողական ավտոտրանսպորտի տեխնիկական վիճակը, ինչպես նաեւ համազգեստի սեզոնային փոփոխությամբ պայմանավորված` ոստիկանության ծառայողների պատշաճ արտաքին տեսքը:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետը, վարչության հրամանատարական կազմի ուղեկցությամբ, անցել է ստորաբաժանումների շարքերով, անձամբ ստուգել ծառայողների պատրաստվածությանը: Վարչության պետը խիստ ցուցում է տվել շուտափույթ վերացնել տեղ գտած թերությունները:

Ստուգատեսի ավարտին ստորաբաժանումներն անցան շարային երթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ