News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բոսթոնի ահաբեկչության մեջ կասկածվող Թամերլան Ցարնաեւի ամերիկացի ընկերները կարծում են, թե նա կարող է մեղսակից լինել 2011թ. տեղի ունեցած եռակի սպանության մեջ:

2011թ. սեպտեմբերին անհայտ անձինք երեք մարդ էին սպանել, իսկ դեպքի վայրում մարիխուանայի մեծ քանակություն են նետել: Սպանվածներից մեկը, ում կոկորդն էին կտրել, եղել է Ցարնաեւի ընկեր Բրենդան Մեսսը: Տվյալ սպանության հետաքննությունը տարվում է մինչ օրս, գրում է Buzzfeed-ը:

Ցարնաեւի ընկերը, ով ներկայացել է որպես Ռեյ, պատմել է, որ միջադեպից հետո Տամերլանը դադարեցրել է շփումները ընկերախմբի հետ, սակայն այդ ժամանակ ոչ ոք չէր մտածում, որ սպանությունը կարող է նա անել: Նման ենթադրություններ հայտնվել են միայն այժմ: «Թամը (Տամերլանը) չեկավ հոգեհանգստին, հուղարկավորությանը, ընդհանրապես չհայտնվեց: Իսկ նա իսկապես մոտ էր Բրենդանի հետ: Ուստի տարօրինակ է, երբ ասել էր, թե Ամերիկայում ընկերներ չունի»,- պատմել է Ռեյը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Բոսթոնի ահաբեկչության մեջ կասկածվում են Տամերլան եւ Ջոխար Ցարնաեւները: Թամերլանը սպանվել էր ապրիլի 19-ի գիշերը, մեկ օր անց ձերբակալել էին Հոհարին եւ այժմ նա հիվանդանոցում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ