News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի տոտալ հայաթափման պայմաններում Տիգրան Սարգսյանին թողնել վարչապետ՝ նշանակում է արհամարհել ժողովրդին: Այս մասին, այսօր՝  ապրիլի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ (ընդդիմադիր) անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով. «Իհարկե, ժողովուրդն արհամարհված է կարտոֆիլային ու խիարի երկրում, որտեղ խիարը  ժողովրդի համար թարս է բուսնում: Հուսամ՝ մի օր էլ իրենց համար թարս կբուսնի»:

Նրա կարծիքով՝  Սերժ Սարգսյանը վարչապետին վերանշանակել է այն պատճառով, որ քննադատության սլաքն ուղղվի վերջինիս դեմ։ Եղիազարյանը նշեց, որ Տիգրան Սարգսյանն այն «տղայիկն է, որին կարող է հարվածել թե’ իրենց ընդդիմադիր կոչող ընդդիմությունը, թե’  քազաքացիները, թե’ լրագրողները», եւ այդպես բոլորի ուշադրության կենտրոնում կլինի Տիգրան Սարգսյանը, որովհետեւ նա բազում սխալներ է թույլ տալու։

Առկա խնդիրները լուծելու համար Գուրգեն Եղիազարյանը Տիգրան Սարգսյանին խորհուրդ է տալիս ինքնասպանություն գործել, դա ամենակարճ ճանապարհն է խնդիրները լուծելու համար, այլապես «ժողովուրդը պրծում չունի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ