News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում 93 տարեկան հասակում մահացել է միկրոկենսաբան եւ գենետիկ 1965 թ.-ին (Անդրե Լյվովի եւ Ժակ Մոնոյի հետ համատեղ) ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրը:

1940թ.-ին, երբ գերմանական բանակը գրավեց Ֆրանսիան, Սորբոնի համալսարանի ուսանող Ժակը կարողացավ հեռանալ երկրից եւ Լոնդոնում միանալ «Ազատ Ֆրանսիա» շարժմանը, մասնակցել 2-րդ համաշխարհային պատերազմի մարտերին` որպես բշժկական ծառայության սպա, գեներալ Պոլ Լեկլերկի ղեկավարության ներքո Հյուսիսային Աֆրիկայում, իսկ հետո Նորմանդիայում Միացյալ Նահանգների 2-րդ տանկային դիվիզիայի կազմում: Աֆրիկայում եւ Նորմանդիայում նա ձեռքերի լուրջ վնասվածքներ է ստանում, ինչն է խանգարում է նրան դառնալ վիրաբույժ: Ժակոբն արժանանում է ֆրանսիական ամենապատվավոր ռազմական պարգեւների, այդ թվում` Ռազմական խաչ եւ Ազատագրման խաչ պարգեւներին:

Պատերազմի ավարտից հետո Ժակոբը վերադառնում է Սորբոնի համալսարան եւ 1947թ.-ին բժշկի դիպլոմ է ստանում: Ուսումը շարունակելով` Ժակոբը 1950թ.-ին Պաստենյան ինստիտուտում սկսում է աշխատել` որպես օգնական, Անդրե Լյվովի ղեկավարության ներքո: 50-ականների վերջին Ժակոբն ու Ժակ Մոնոն բացահայտում են ՌՆԹ-ի երեք տարատեսակներից մեկը` ինֆորմացիոն ՌՆԹ-ն` ինչպես հաղորդում է Polit.ru-ն:

1965թ.-ին Ժակոբը Լյվովի եւ Մոնոյի հետ միասին ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում ֆերմենտների եւ վարակների սինթեզի գենետիկական վերահսկման համար արժանանում է Նոբելյան մրցանակի: Նա արժանացել է նաեւ շատ այլ մրցանակների, այդ թվում Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի Շառլ Լեոպոլդ Մայների մրցանակի 1962թ.-ին: Նա նաեւ եղել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի, Լոնդոնյան արքայական գիտական միության, Դանիայի գիտությունների եւ գրականության ակադեմիայի եւ Ամերիկայի գիտությունների եւ մշակույթի ակադեմիայի անդամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ