News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին չմասնակցեց գումար  չունենալու պատճառով։ Այս մասին այսօր՝  ապրիլի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ (ընդդիմադիր) անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Դիտարկմանը, թե նա պատճառաբանում էր տարիքը, վերջինս հակադարձեց, թե տարիքը մեր եւ մի քանի հոգու համար էր ասված, ովքեր կհավատային, բայց այնտեղ նշվում էր նաեւ «մի շարք այլ տեխնիկական պատճառներով»։ «Ես հպարտ եմ, որ մենք գործ ունենք հիմնադիր նախագահի հետ, ով, համենայնդեպս, մեր երկիրը չի թալանել, թալանած լինել, մի երկու միլիարդ կդներ, սրանք այստեղ չէին լինի»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։

Նա նշեց, որ խորհրդարանական ընտրություններին եւս իրենք գումար չունեին, այդ պատճառով էլ դրանք ընթացան վատ պայմաններում, նույնիսկ մի գյուղից մյուսը գնալու համար վառելիք չունեին, իսկ շտաբներ բացելը, դրանք աշխատեցնելը մեծ խնդիրներ էր հարուցում։

«Այդ պայմաններում էինք մրցակցում այս իշխանավորների հետ, այդ պայմաներում Լեւոն Տեր-Պետրոսյանը մտներ մրցակցության մեջ առանց գումարի՞։ Ինչքան ընչազուրկ ու ոտնահարված լինի մեր քաղաքացին, էդքան հեշտ էս մաֆիան կկաշառի հանձնաժողովի անդամներին ու վստահվաձ անձանց»,- ասաց նա։

Գուրգեն Եղիազարյանը շեշտեց, որ միակ քաղաքական դեմքը, որն ի վիճակի է  երկրում մի բան փոխելու, Լեւոն Տեր-Պետրոսյանն է, եւ շատ վատ է, որ միայն ինքն է, լավ կլիներ խոսել մի քանի դեմքերի մասին, ովքեր հնարավորություն ունեն մի բան փոխել։

ՍԴՀԿ անդամը կտրականապես հերքեց ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ֆինանսական կապի մասին լուրերը, ասելով, որ եթե նման բան լիներ, Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվեր, բայց ինքը չառաջադրվեց:

Իսկ թե ինչու առաջին նախագահն իր բազմաթիվ համնակիրներից, կուսակիցներից  գումար չի խնդրում, Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ համակիրները նունիսկ չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել եւ նորմալ ապրել:

«Վահագն Խաչատրյանը գումար չունի, էս վարչակազմի մոտ նրա հնարավորությունները ծիծաղելի են, նա քաղաքապետ է եղել, իսկ ստիպված է քաղաքային տրանսպորտով ման գալ, մեքենա էլ չունի»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ հնարավոր չհամարելով նրա թեկնածության հանումը։

Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝  մինչեւ բռունցք  չդառնանք  եւ ընտրություն չկատարենք, միշտ ադյպես է լինելու, ուստի Երեւանի ավագանու ընտրություններին պետք է կամք դրսեւորենք եւ միանանք։

«Սրանք երկու-երեք անգամ թանկ նստարաններ կբերեն, ծաղիկներ կաճեցնեն Երեւանում, բայց չեն ապահովի թշվառներին ու անտուններին։ Ապրում ենք վարունգային երկրներում, ոչ բանանային, մեր մոտ բանան չի աճում, վարունգն էլ թարս է աճում»,- ասաց նա։

Եղիազարյանն ասաց, որ պետք է առաջին հերթին ազատվել այս իշխանություններից, նոր ընտրություն անել, եւ եթե Սերժ Սարգսյանն ընտրվեր նախագահ, ինքը  դուրս կգար քաղաքականությունից եւ ներողություն կխնդրեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ