News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Այսօր` ապրիլի 22-ին, մոտ չորս ժամով դադարեցվել է ճապոնական վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի երկրորդ ռեակտորի սառեցման համակարգը:

Ինչպես հայտնել է «Տոկիո էլեկտրիկ փաուերը» (ՏէՊԿՈ) օպերատոր-ընկերությունը` դրա պատճառն էլեկտրամատակարարման կասեցումն է եղել: Մայրաքաղաքային էներգետիկ ընկերության մասնագետները կայանի գլխավոր էլեկտրաբաշխման վահանակում սատկած առնետի մարմին են գտել: Ենթադրվել է, որ հենց առնետն է եղել կարճ միացման պատճառը, հաղորդում է «Գոլոս Ռոսիի»-ն:

Ներկա պահին աշխատակիցները պայքարում են մեկ այլ խնդրի դեմ եւս.  ռադիոակտիվ ջրերի ստորգետնյա յոթ պահեստներից մի քանիսն անհուսալի են եղել` ջուրն արտահոսել է: ՏԷՊԿՈ-ն որոշել է ողջ ջուրը հետ քաշել երկաթե ցիստեռնի մեջ, սակայն այդ գործընթացը կձգվի մինչեւ հունիս:

Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտի 11-ի երկրաշարժի եւ ցունամիի  պատճառով «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում վթար է եղել, որը 1986 թվականի Չերնոբիլի վթարից հետո միջուկային ռեակտորների հետ կատարված ամենալուրջ վթարն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ