News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բելգիայի հատուկ ծառայությունները տեղեկություն ունեն, որ Բելգիայի չեչենական համայնքում կարող են ծայրահեղականներ լինել, հատկապես Անվերպենում:

Բելգիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների աղբյուրը, հայտնել են, որ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկել: «Հայտնի է, թե ինչ են արել երկրի տարածքում բնակվող որոշ չեչեններ»,- իր աղբյուրի խոսքն է մեջբերում Het Nieuwsblad Op Zondag-ը:

Բելգիայում ապրում է մոտ 11 հազար չեչեն, գրում է «Նեզավիսիմայա գաԶետան»: 2011 թվականին Լյեւժում բնակվող մի չեչեն դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ դանիական թերթի դեմ ահաբեկչություն նախապատրաստելու համար:

2010 թվականին ահաբեկչական ցանցի դեմ մասշտաբային ակցիայի շրջանակում ձերբակալվել էին 14 մարդ, ովքեր կասկածվում էին ծայրահեղականության մեջ: Նրանցից երեքը նույնպես չեչեն էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ