News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Գյումրիում երկրաշարժից անմիջապես հետո հարյուրավոր մասնակի վնասված շենքեր անխնա ոչնչացվեցին, դրանց թվում` նաեւ պատմաճարտարապետական զգալի արժեք ներկայացնող շենք -շինություններ: Շատ բազմաբնակելիներ էլ ոչնչացվեցին հենց դրանց բնակիչների կողմից, որոնցից շատերը, հավատալով աղետի գոտին երկու տարում վերականգնելու խոստումներին, ակնկալում էին առավել հարմարավետ բնակարաններ ստանալ: Սակայն եղան շենքերի բնակիչներ էլ, որոնք ամեն ինչ արեցին եւ երբեմն էլ դժվարին մաքառումների գնով կարողացան հասնել այն բանին, որ իրենց մասնակի վթարված շենքերը չոչնչացվեն:

Նման շենքերից է Գյումրիի Խրիմյան Հայրիկ 48 հինգհարկանին, որը մինչեւ օրս կանգուն է, թեեւ բազմաթիվ պաշտոնյաներ ձգտել են քանդել այն եւ տարածքն օտարել: Այդ շենքը գոնե նվազագույն ծախսերով վերականգնելու անհրաժեշտությունը բարձրաձայնելու համար օրերս «Շիրակ կենտրոն» են դիմել կառույցի նախկին բնակիչները, որոնք 25 տարի շարունակ բնակվելով հարեւանությամբ տեղադրված վագոն-տնակներում, շենքին բառիս բուն իմաստով պահակություն են անում: Նրանք պետությունից կամ անհատ բարերարներից ակնկալում են աննշան աջակցություն, որպեսզի կարողանան գումարելով սեփական միջոցները` ամրացնեն, վերականգնեն այն եւ տեղափոխվեն բնակվելու իրենց երբեմնի լուսավոր եւ տաք բնակարաններում:

Ավելին, եթե այդ շենքը վերականգնվի եւ բնակարանները բաշխվեն նախկին բնակիչներին, մոտ 10 բնակարան էլ ազատ կմնա, դրանք հնարավոր կլինի հատկացնել այլ անօթեւան ընտանիքների:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Տպել
Ամենաշատ