News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 21-ին, ժամը 23.10-ի սահմաններում,  «BMW»  մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աճառյան փողոցում բախվել  է «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ՝ մայթեզրին կայանված «ՎԱԶ-2107»-ի, որից հետո վրաերթի է ենթարկել 26-ամյա տղամարդու, ապա բախվել նույն հասցեի մոտ մայթեզրին կայանված  «ԳԱԶ-31029»  մակնիշի ավտոմեքենայի եւ դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից` բախվել կրպակներին: Կրպակը մի քանի մետր տեղաշարժվել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ