News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 16։00-ի սահմաներում 26-ամյա Ռաֆայել Բարսեղյանը, վարելով Volkswagen Passat մակնիշի 34 ՍD 062 համարանիշի ավտոմեքենան, Արթիկ քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին։

Վթարի հետեւանքով վարորդ Ռ. Բարսեղյանն ու ուղեւոր, 33-ամյա Վռամ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Տպել
Ամենաշատ