Փարիզում չի դադարում նույնասեռ ամությունությունների օրինականացման դեմ բողոքի ալիքը: Բողոքի վերջին ակցիային Փարիզում ամենաքիչը 45 հազար մարդ է մասնակցել: Կազմակերպիչները պնդում են, որը մասնակիցների թիվը հասնում էր 270 հազարի:
Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդան» ցույցերը խաղաղ ավարտ են ունեցել` թեեւ շատերը վախեցել են, որ բախումներ տեղի կունենան, քանի որ մարտի վերջին նման նախադեպեր եղել էին:
Զուգահեռաբար երթ է անցկացվել ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների: Այն գլխավորել է Ֆրանսիայի պատմության մեջ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող առաջին քաղաքական գործիչներից մեկը` Փարիզի քաղաքապետ` Բերտրան Դելանոեն:
Հիշեցնենք, որ նույնասեռ ամուսնությունների օրինականացման աղմկալի օրինագիծը նախապես ընդունվել է ֆրանսիական պառլամենտի կողմից: Դրա վերջնական հրապարակումը տեղի կունենա ապրիլի 23-ին: Փաստաթուղթը հատկապես քննադատվում է կաթոլիկ եկեղեցու եւ Ֆրանսիայի մահմեդականների կողմից: