News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀԱԿ դաշինքի կազմում ընդգրկված «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը դուրս է գալիս կուսակցությունից:

Այս առնչությամբ նրա հայտարարությունում ասվում է.

«Ես՝ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ, Վարդան Գրիգորյանս, լինելով կուսակցության հիմնադիր անդամներից մեկը, 2008թ. օգոստոսի 1-ից, կուսակցության վարչության որոշմամբ՝ ի թիվս այլ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ նախաձեռնությունների, անդամագրվել ու ծնունդ ենք տվել Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքին:

2008թ. կեղծված ՀՀ նախագահական հետընտրական հետագա տարիներին՝ անմնացորդ նվիրումով, մասնակցել ենք քաղաքական ողջ գործընթացներին՝ նպատակ ունենալով վերականգնելու արդարությունը, ենթարկվել հետապնդումների ու հալածանքների, սակայն չենք ընկրկել:

Այսօր, սակայն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ինքս չեմ ընդունում կուսակցության որդեգրած նորովի քայլերն ու գործունեությունը, որը շատերին տանում է անորոշության ու կուսակցական նախատեսված ծրագրերից շեղման:

• Հաշվի առնելով անհամաձայնությունս մի շարք լրատվամիջոցներով՝ վերջերս, տարածված հայտարարությանը ՀԱԿ կուսակցությունների միավորման քաղխորհրդի գործելաոճի հետ.

• Կողմնակից լինելով քաղաքական սերնդափոխությանը եւ կուսակցությանը նոր շունչ հաղորդելուն

• Գիտակցելով, որ երկրում ստեղծված անառողջ մթնոլորտից դուրս գալու եւ օր առաջ Հանրապետությունում սահմանադրական կարգը վերականգնելու, արդարության հաստատման ու իշխանությունը իր իրական տիրոջը՝ ժողովրդին, վերադարձնելու միակ ելքը քաղաքական դաշտում առկա առողջ ուժերի համախմբումն է ու բռունցքվելը.

Կայացրել եմ ծանր որոշում, վայր եմ դնում «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահի պարտականություններս ու խնդրել եմ կասեցնել կուսակցական պատկանելիությունս ԺՈՒԿ-ին:

Սույն որոշմանս մասին դիմումը ներկայացրել եմ կուսակցության վարչությանը եւ խնդրում եմ այն ընդունել ի գիտություն եւ ի կատարումն»:

Տպել
Ամենաշատ