News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դաղստանի իրավապահները տեղեկություններ չունեն Բոսթոնի ահաբեկչությունների մեջ մեղադրվող Ցարնաեւ եղբայրների եւ Ռուսաստանի հարավում ոչնչացված գրոհային Հաջիմուրադ Դոլգատովի կապերի մասին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Դաղստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ռասուլ Տեմերբեկովը:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ հատուկ ծառայությունները ստուգում են Թամերլան ցարնաեւի եւ Կիզիլյուրտի խմբավորման ղեկավար Դոլգատովի կապը: Դոլգատովը սպանվել էր 2012թ. դեկտեմբերին Մախաչկալայում: Լրագրողները պնդում էին, որ Թամերլանը YouTube-ի իր ալիքում տեղադրել է Դոլգատովի հայտարարությունը: Հաշիվը Ցարնաեւը ստեղծել էր 2012թ. օգոստոսին, Ռուսաստանից ԱՄՆ վերադառնալուց հետո:

Հիշեցնենք, որ Բոսթոնի ահաբեկչության մեջ կասկածվում են Տամերլան եւ Ջոհար Ցարնաեւները: Տամերլանը սպանվել էր ապրիլի 19-ի գիշերը, մեկ օր անց ձերբակալել էին Ջոհարին եւ այժմ նա հիվանդանոցում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ