News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուս հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները «Առաջին ալիք»-ի հեղինակային հաղորդման եթերում 10 հարց է բարձրաձայնել, որոնք կցանկանար հղել Վլադիմիր Պուտինին ապրիլի 25-ին կայանալիք ուղիղ եթերի ժամանակ:

 Իր որոշումը մեկնաբանելիս` լրագրողը հայտարարել է, որ ինքն «առանձնապես հույս չունի», որ Վ.Պուտինը կմասնակցի իր հաղորդմանը: Այդ պառճառով էլ, նա որոշել է չկորցնել պահը եւ հարցեր տալ, փոխանցել է ՌԲԿ-ն:

Պոզների հղած հարցերից են` «Կարո՞ղ եք անվանել երկրի երեք գլխավոր առաջնահերթությունները», »Համաձա՞յն եք, որ երկիր տնտեսական բարօրությունը չափից մեծ կախում ունեն նավթի եւ գազի գներից եւ եթե այո, ապա ինչը կամ ով է խանգարում երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանը», «Կարծո՞ւմ եք, արդյոք, որ Ձեր նախագահության տարիներին Դուք որեւէ սխալ եք թույլ տվել: Եթե այո, ապա` ի՞նչ սխալներ», «Ինչպե՞ս եք Դուք անձամբ ընկալում ժողովրդավարությունը», «Ինչպե՞ս եք վերաբերում հակասեմիտիզմին», «Ինչպե՞ս եք գնահատում Ստալինի դերը», եւ այլն:

Ապրիլի 25-ին կկայանա Վ. Պուտինի առաջին ուղիղ եթերն այն պահից սկսած, ինչ նա վերադարձել է նախագահական աթոռին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ