News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ֆինանսական կայունության գործընկերներ ծրագիրն, ապրիլի 23-ին, Երեւանում կնշի ծրագրի ավարտը: Վերջին երեք տարիների ընթացքում ծրագիըը համագործակցել է Հայաստանի պետական եւ մասնավոր հատվածի գործընկերների հետ հզորացնելու Հայաստանի ֆինանսական ոլորտը, զարգացնելու շահագրգիռ հաստատությունների կազմակերպչական կարողությունը, ինչպես նաեւ բարելավելու մասնավոր հատվածի մրցունակությունը եւ ֆինանսական միջոցների հասանելիությունը:

Միջոցառմանը ներկա կլինեն`

Վաչե Գաբրիելյան, ՀՀ ֆինանսների նախարար

Կարինե Մինասյան, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար

Քարեն Հիլիարդ, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն

Ներսես Երիցյան, ՀՀ Կենտրոնական բանկի փոխտնօրեն

Սեյրան Սարգսյան, Բանկերի միության գործադիր տնօրեն

Սիսակ Մխիթարյան, Ֆինանսական կայունության գործընկերներ ծրագրի համակարգող

ՀՀ կառավարության եւ ՀՀ Կենտրոնական բանկի բարձրաստիճան անձինք, մասնավոր հատվածի, մասնագիտական ասոցիացիաների եւ այլ դոնորների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կառույցների անդամներ, որոնք զբաղվում են մասնավոր հատվածի մրցունակությանն ու կայուն տնտեսական աճին ուղղված ֆինանսական միջնորդությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ