News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բողոքի ցույցերը, որ սկսվել են 5-ամյա աղջնակի բռնաբարությունից հետո, շարունակվել են ապրիլի 22-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու-Դելիում: Քաղաքում մետրոյի երեք կայարան փակ են:

Ցուցարարները հիվանդանոցի առջեւ են հավաքվել, որտեղ էլ պառկած է երեխան, մայրաքաղաքի ոստիկանական վարչության շենքի դիմաց: Գլխավոր ընդդիմադիր կուսակցության` «Բհարաթիա Ջանաթա Փարթի»-ի կողմնակիցները մտադիր են երթ կազմակերպել դեպի խորհրդարան: Ոստիկանությունը դեկտեմբերյան ցույցերից հետո առաջին անգամ փակել է Հնդկաստանի Դարպասներ թաղամասը:

Իրավապահ մարմինները այս օրերին, լուրջ բախումներ ակնկալելով, խստացրել է մայրաքաղաքի հսկողությունը, փողոցները հսկում են ոստիկանական եւ ջրցան մեքենաները: Հնդկաստանի Ներքին Գործերի նախարար Սուշիլկումար Շինդեն հայտարարել է , որ ոստիկանական ենթադրյալ անփության դեմ հետաքննություն է սկսվել Գուդիայի բռնաբարության գործի վերաբերյալ, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով NDTV հեռուստաալիքը:

Ոստիկանության տվյալներով` ապրիլի 15-ին աղջիկը, որին լրագրողները «Գուդիա» են անվանում, մայրաքաղաքում առեւանգվել է իրենց հարեւանի կողմից, որը մոտ 40 ժամ բռնի կերպով առանց ջրի եւ հացի է պահել երեխային իր սենյակում, բռնաբարել եւ տանջել է նրան, ինչից հետո էլ փակի տակ է պահել` նրան միայնակ թողնելով: Երեխային փրկել են հարեւանները, որոնք լացի ձայն են լսել: Պատմության` լրատվամիջոցներում տարածումից հետո Դելիում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Մարդիկ իրադրության արմատական փոփոխություն են պահանջում կանանց անվտանգությունն ապահովելու համար, նաեւ պատժել ոստիկաններին, որոնք Գուդիայի հարազատների խոսքով` սկզբում հրաժարվել են գրանցել իրենց դիմումը, իսկ հետո էլ ընտանիքին գումար են առաջարկել լռության դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ