News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հիմք չունի կառավարության կազմի արմատական փոփոխության համար: Ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօր, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով, խորհրդարանական եւ նախագահական ընտրություննեի արդյունքներն այնպիսին են, որ թույլ են տալիս կարծել, թե իշխող Հանրապետական կուսակցությունը զիջումների գնալու կարիք չունի: «Քաղաքական դաշտը զգալիորեն ճխլված է, եւ ՀՀԿ-ին սպառնացող ուժեր ես չեմ տեսնում: Սերժ Սարգսյանը հիմք չունի կառավարության կազմի արմատական փոփոխության համար, թեեւ որոշակի փոփոխություններ, ըստ ամենայնի, կլինեն»,- ասել է փորձագետը` հավելելով, որ ՀՀԿ-ն զգալի առավելություն ունի, որ հիմնված է նախորդ ընտրություններում ցուցադրված մկանների վրա, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած 37 տոկոսը բավարար չէ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակի հասնելու համար:

Կոնկրետ կանխատեսումներ չանելով` փորձագետը նկատել է, թե «Բարեւ, Երեւան» դաշինքը, Հայ ազգային կոնգրեսն ու «Բարգավաճ Հայաստանը» կարող են զգալի ձայներ ստանալ, թեեւ չեն կարող մրցակցել ՀՀԿ-ի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ