News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի հայ քանդակագործ Տիգրան Արզումանյանի կենսագրությունից ջնջվել է 15 տարին: Քանդակագործը նման հայտարարությունէ  արել այսօր` ապրիլի 22-ին կայացած ասուլիսում` մեկնաբանելով իր հեղինակած «Լեռնային պար» քանդակաշարի ներկայիս ողբալի վիճակը:

Նրա խոսքով, այդ հանցագործությունը մի շարքում է նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հետ. «Իրավապահ մարմիններին օբյեկտիվ եւ թափանցիկ հետաքննության կոչ եմ անում»:

Քանդակագործը նշել է, թե «Լեռնային պար» քանդակը ընդգրկված է Մշակույթի նախարարության հուշարձանների պաշտպանության գործակալության ցանկում եւ գտնվում է քաղաքապետարանի իրավասության տակ: «Ես որպես հեղինակային իրավունքի սեփականատեր պահանջում եմ քանդակի լիակատար վերականգնում»,- նշել է նա: Ընդ որում, նա ընդգծել է, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել քանդակը տեղափոխել կիսավեր «Դվին» հյուրանոցի մոտից, քննարկվում էին տեղադրման համար հնարավոր վայրերը, սակայն հետո պարզվել էր, որ շենքի սեփականատերերն ու կառավարությունը պայմանավորվել են վերականգնման շուրջ, եւ արդեն հունվարին պետք է սկսեին աշխատանքները, թեպետ ոչինչ էլ չի ձեռնարկվել»:

Տիգրան Արզումանյանը նաեւ նշել է, թե պատրաստ է ջանքեր գործադրել, որ զբաղվի վերականգնմամբ. «Ներկայումս մնացել են միայն գլուխները, մշակութային արժեքի 90 տոկոսը ոչնչացված է»: Նրա խոսքով, չարագործների հասցրած վնասը կազմում է 1 մլն դրամ (սեւ մետաղի գինը): Ես եղել եմ այնտեղ, զրուցել անցորդների, մոտակայքում աշխատող մարդկանց հետ, իրականում թալանել են մեկ ամիս, իսկ որոշները սպասել են ամբողջական ոչնչացմանը, որ հետո դիմեն իրավապահներին»,- նշել է Արզումանյանը:

Նշենք, որ 1984թ. «Դվին» հյուրանոցի մոտ տեղադրված «Լեռնային պար» քանդակը գրեթե ամբողջությամբ թալանվել է: Տիգրան Արզումանյանը նաեւ պատարստակամություն է հայտնել դատի տալ «Դվին» հյուրանոցի ղեկավարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ