News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը մոտ 3 ժամանակ ցուցմունք է տվել  Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ ՀՔԾ էր կանչվել որպես վկա եւ հարցաքննվել է ապրիլի 9-ի առավոտյան եւ երեկոյան Բաղրամյան պողոտայում գրանցված միջադեպերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի շրջանակներում:

«Ժառանգության» փոխնախագահը տեղեկացրեց, որ ՀՔԾ-ում ինքը ներկայացրել է այն, ինչ տեղի է ունեցել, որ ոստիկանությունը այդ օրը իր լիազորությունները շատ գերազանցեց տարբեր դեպքերում: Օրինակ` «երբ առավոտյան Գյումրիից քայլերթով գալիս էին, ոչ մասսայական միջացոռում էին անում, քայլել են ճանապարհի աջ  հատվածով եւ որեւէ խնդիր չեն առաջացրել, երթեւեկությանը չեն խոչընդոտել, իսկ ոստիկանությունը փոխարենը գար իրենց  անվտանգությունը ապահովեր, անհրաժեշտության դեպքում` երթեւեկության խնդիրները լուծեր, եկավ նախագահական նստավայրի մոտ, անօրինական  միջամտություն կիրառեց քաղաքացիների, այդ թվում` իր հարազատների նկատմամբ»:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ այդ ժամանակ ինքը իր քարոզարշավի մի մասն էր պլանավորել, եւ Գյումրիից այդ հաղթանակն էր բերում Երեւան: «Լինելով առաջին հորիզոնականում, որպես ավագանու թեկնածու` իմ քարոզարշավը խոչընդոտվեց,  երբ իշխանության ներկայացուցիչները ամբողջ փողոցներ են փակում, որեւէ մեկը նրանց չի դիմում եւ խոչընդոտներ չի հարուցում, իսկ այս դեպքում նորից ի հայտ եկան անհավասար պայմանները»,- ասաց նա` շեշտելով, որ պատրաստ է ցանկացած քննչական գործողության, որովհետեւ կարծում է, որ միանշանակ գործել է օրենքների  շրջանակում, որեւէ առիթ չի տվել, որպեսզի անօրինական հրահանգներ իրականացնեն, ապօրինի ուժ կիրառեն:

Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանի Գլխավոր դատախազության շենքից դուրս գալուց հետո նրան սպասող ցուցարները երթով շարժվեցին դեպի «Ժառանգության» կենտրոնական գրասենյակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ