News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գործում է հայկական քաղաքական ավանդույթների հունով: Ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօր, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Փորձագետը նկատել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ներկայումս տեղի է ունենում այն, ինչ ժամանակին Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն տեր-Պետրոսյանի հետ, չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները: «Դա հայկական քաղաքականության նորմա է: Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակումէ  չճանաչել ընտրությունների արդյունքները: Բայց Հայաստանում բավական շատերը չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Հանրահավաքների են գնում, հոդվածներ գրում, փորձում քաղաքական ակցիաներ անել»,- ասել է Իսկանդարյանը` հավելելով, որ մի բան հստակ է «դա չի կարող փոխել իրավիճակը»:

Քաղաքագետը նկատել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը վարկանիշ է կորցնում: Նրա խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանը «ոչ այն ժամանակ, ոչ հիմա» չի կարողացել օգտվել ստացած 37 տոկոս քվեներից. «Այլապես մենք հիմա բոլորովին այլ իրավիճակի ականատեսը կլինեինք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ