News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ապրիլի 19-ին, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախմբի նախաձեռնությամբ Հաագայի Մենոնական եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո:

Երեկոյին բացման խոսքով հանդես է եկել «Ապրիլ 24» հանձնախմբի նախագահ Նուբար Սիփանը: Ելույթներ են ունեցել նաեւ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների խորհրդարանի անդամներ Կես վան դեր Ստայը եւ Ջոել Ֆորդեվինդը, Իսրայելական տեղեկատվության կենտրոնի նախագահ Եսթեր Ֆուտը եւ նախկին պատգամավոր Լեն վան Դեյկեն:

Բանախոսները կարեւորել են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերը, պատմական արդարության հաստատման ուղղությամբ պայքարի շարունակման կենսականությունը եւ ընդգծեցին թուրքական մերժողական քաղաքականության անընդունելիությունը:

Ոգեկոչման երեկոյին երաժշտական համարներով հանդես են եկել Նիկոլայ Ռոմաշչուկ կրտսերը (դուդուկ), Աբովյան միության պարախումբը՝  կատարելով «Եղեռն» եւ «Քարավան» պարերը, իսկ հոլանդական «Արմենս օրատորիում» երգչախումբը՝ Ինես Լեյենի ղեկավարությամբ, կատարել է Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիան»՝ նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 21-ին Ամստերդամի Հայ առաքելական եկեղեցու վարչության նախաձեռնությամբ, Ամստերդամի «Նյուվե Օստեր» հուշայգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ տեղի է ունեցել  Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

Արարողության սկզբում ծաղկեպսակներ են դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Տպել
Ամենաշատ