News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թմրանյութերով զբաղվող ոստիկաննները Մերձմոսկվայում 10 կգ 8 միլիոն արժողությամբ հերոին են արգրավել, ինչպես հայտնել են Ռուսաստանի Մոսկվայի շրջանի թմրանյութերի դեմ պայքարի վարչությունից:

Ինչպես հայտնել է վարչության ներկայացուցիչը, վարչության աշխատակիցները Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցների հետ միասին օպերատիվ-պրոֆիլակտիկ գործողության ընթացքում պարեկային ծառայության ժամանակ Կաշիրյան թաղամասում կանգնեցրել են Opel մակնիշի ղրղըզստանյան համարներով ավտոմեքենան:

Պարզվել է, որ վարորդն ու ուղեւորը Ղրղըզստանի քաղաքացիներ են: Զրույցի ընթացքում երիտասարդներն անհանգիստ տեսք են ունեցել, ինչը կասկածելի է թվացել օրինապահ մարմիններին եւ նրանք որոշել են խուզարկել քաղաքացիներին եւ մանրակրկիտ ստուգել ավտոմեքենան, հայտնել է «Վեստի-Մոսկվա»-ն:

Մեքենայի հետին աջ եւ ձախ անիվների կամարների ներսի մասում հայտնաբերվել են թաքստոցները, որտեղ ամեն կողմից 10 ական պոլիեթիլենային փաթեթներ են եղել (ընդհանուր առմամբ 20 փաթեթ): Խուզարկման արդյունքում հերոինի հայտնաբերված փաթեթներում 45% դիացետիլմորֆին է պարունակվել: Առգրավված թմրանյութի քաշը կազմել է 9,9 կգ:

Հայտնաբերված հերոինից կարելի է թմրանյութի 160 հազար չափաբաժին պատրաստել, որի արժեքը կկազմի 8 միլիոն դոլար: Ղրղըզստանի երկու քաղաքացիների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, երկուսն էլ ձերբակալված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ