News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքական ուժերը, թեեւ հայտարարում են, որ ժողովրդի կողքին են, բայց գործով հակառակն են ցույց տալիս: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ երկրի հիմնական քաղաքական ուժերը անմասն են մնացել ներքաղաքական իրադարձություններին ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ, այնպես էլ ապրիլի 9-ին, երբ ժողովուրդը պայքարի դուրս եկավ:

«Խնդիրն այն է, որ քաղաքական ուժերը ժողովրդին չեն դիտարկում որպես պայքարի օբյեկտ, նրան համարելով որպես սուբյեկտ, որի օգնությամբ անհնար է երկրում հասնել իշխանափոխության»,-ասաց Սաֆարյանը:

«Ժառանգության» անդամը նաեւ ընդգծեց, որ քաղաքական ուժերի կողմից ավելի բարոյական կլիներ հայտարարել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջարկվող պայքարի ճանապարհն իրենց համար անընդունելի է, քան սեւացնել ժողովրդական ընդդիմադիր պայքարը: Նրա խոսքով՝ պայքարը պետք է տանի ժողովուրդը: «Իշխանությունները կարող են փակել ցանկացած կուսակցություն, սակայն իշխանությունը չի կարող հակազդել ժողովրդին, չի կարող խոչընդոտել ժողովրդական շարժմանը»,-ամփոփեց Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ