News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին սատարում է ՏարոնՄարգարյանին եւ  ՀՀԿ-ին:

Կազմակերպության հայտարարության մեջ նեւ ասվում է.

«Վերջին տարիներին մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել եւ վերակառուցվել են մի շարք բուժհիմնարկներ, լիովին արդիականացվել է շտապբուժօգնության ծառայությունը։ Սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի համար բոլոր պոլիկլինիկաներում կազմակերպվել են «բաց դռների օրեր»` լավագույն մասնագետների մասնակցությամբ ու լրացուցիչ հետազոտություններով։ 

Երեւանի զարգացման ՀՀԿ նոր ծրագրով եւս հեռանկարային քայլեր են նախատեսված քաղաքի բարեկարգման, կանաչապատման, մաքրման, շրջակա միջավայրի պահպանության ու առողջապահության զարգացման ուղղությամբ՝ ավելի առողջ, բարեկարգ, հարմարավետ, մաքուր ու կանաչապատ Երեւան ունենալու համար:

Մայրաքաղաքի կայուն ու համաչափ զարգացումը կապահովվի նաեւ  առողջապահական մյուս հաստատությունների հիմնանորոգումով ու արդիականացումով, բնակչության առողջության պահպանման եւ հիվանդությունների կանխարգելման առանձին ծրագրերով, առողջապահական պարտադիր  ապահովագրության ներդրմամբ, սոցիալապես անապահով, տարեցների, հաշմանդամների եւ առանձին այլ խմբերի օժանդակությանն ուղղված ծրագրերի շարունակականությամբ, ինչպես նաեւ առկա խնդիրներին անհրաժեշտ լուծումներ տալով։ Այս ամենը համահունչ է մեր կազմակերպության կանոնադրությանն ու նպատակներին:

Հաշվի առնելով արվածն ու ապագա խոստումնալից ծրագրերը, ինչպես նաեւ կարեւորելով յուրաքանչյուրիս մասնակցությունը մայրաքաղաքում առողջապահության ոլորտի զարգացման գործում` կոչ ենք անում «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության անդամներին ու համակիրներին, իրենց ձայնը տալ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից համամասնական ընտրակարգով առաջադրած ցուցակին, որը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Վստահ ենք, որ վերընտրվելու դեպքում Տարոն Մարգարյանը, ով իր  արած գործերի շնորհիվ արժանացել է մարդկանց վստահությանն ու հարգանքին, կրկնակի եռանդով կշարունակի սկսած աշխատանքները եւ կուտակած փորձն ու կարողությունը կներդնի հանուն ավելի լավ Երեւանի»:

Տպել
Ամենաշատ