News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է փակել սեւ եւ գունավոր մետաղների ընդունման կետերը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, մամուլի ասուլիսում նշել է դերասան Ազատ Գասպարյանը՝ հավելելով, որ առաջին հերթին հենց դրանք են մեղավոր Երեւանի մշակութային ժառանգության դեմ վանդալիզմի ակտերի համար:

Նրա խոսքով՝ գերեզմանոցների, հուշարձանների, քանդակների վիճակը պարզապես աղետալի է: Ինչ վերաբերում է «Լեռնցիների պար» քանդակին, նա նշեց, որ նրա մի մասը բարբարոսաբար կտրել ու տարել են:

«Վճռական քայլեր չձեռնարկելու դեպքում այդ բարբարոսությունը կշարունակվի»,-ընդգծել է դերասանը՝ շարունակելով, որ «երեւի պետք է պղծեն որեւէ օլիգարխի մոր կամ հոր գերեզմանը, որպեսզի մատները մատին տան»: Ազատ Գասպարյանը նշել է, որ եթե այսպես շարունակվի, մի գեղեցիկ օր կզրկվենք Մատենադարանի շենքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ