News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերականգնվել, վերածնվել է պետք: Այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ապրիլի 22-ին մամուլի ասուլիսում:

«Այն, որ ԲՀԿ-ն պետք է վերածնվի, դեռ չի նշանակում, որ այն չկա: Բայց երբ պառլամենտական ընտրություններին երկրորդ տեղը գրաված կուսակցությունը չի մասնակցում նախագահական ընտրություններին, քաղաքական տեսանկյունից դա որոշակի կորստի նշան է», -նշել է փորձագետը, ավելացնելով, որ խոսքը քաղաքական տեսանկյունի մասին է, բայց ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, բիզնեսմեն լինելով, կարող է այլ տեսակետ ունենալ: «Վերականգնումը դժվարին գործընթաց է: Մեթոդներից մեկը մայրաքաղաքի ավագանու գալիք ընտրություններին  ձայների բարձր տոկոս հավաքելն է»-նշել է Իսկանդարյանը, ավելացնելով, որ Երեւանը այս դեպքում ամենալավ հարթակը չէ ԲՀԿ-ի համար եւ, այդ պատճառով ընտրությունների  ձայների շատ մեծ տոկոս ակնկալելը դժվար է:

Պատասխանելով մայրաքաղաքի ավագանու ընտրություններին ՀՅԴ-ի արդյունքների բարձր լինելու հավանականության  մասին հարցին, քաղաքագետը նշել է , որ տվյալ քաղաքական ուժերը միայն այն պատճառով են մասնակցում ընտրություններին, որպեսզի հաստատեն իրենց ուժը քաղաքականության մեջ: «Սակայն նրա հաղթանակն ակնկալելը դժվար է»,-նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ