News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հսկայական Երեւանում բնակչության 70% տոկոսը զբաղված է ծառայությունների ոլորտում. բազմաբնակարան շենքերից անմիջապես պետք է «տեղափոխել» զվարճանքի հաստատությունները, որոնք խանգարում են այդ շենքերի բնակիչներին հանգստանալ: Այս մասին ապրիլի 22-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Ավղան Վարդանյանը:

Անդրադառնալով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի շենքի բակում տեղակայված ՀՅԴ-ին պատկանող օբյեկտների վերաբերյալ հարցին, նա ընդգծել է, որ դրանք նույնպես պետք է տեղահանվեն: «Ուրիշի աչքի գերանը տեսեք, այլ ոչ թե մեր աչքի փուշը: Եթե այդ մասին եք խոսում, նշեք նաեւ այն բազմաթիվ սրճարանները, որոնք պատկանում են նախագահի վարչակազմի աշխատողներին»,- ընդգծել է Աղվան Վարդանյանը:

Նա նաեւ ավելացրել է, որ իշխանությունները երբեք քաղաքական բանավեճերի եւ քննարկումների չեն մասնակցում, որովհետեւ վախենում են խայտառակվելուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ