News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նախագահական ընտրություններից հետո Հայաստանը կշարունակի սերտ համագործակցությունը ուժային կենտրոնների հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Հայաստանը կշարունակի զարգացնել փոխհարաբերությունները եւ Ռուսաստանի, եւ ԱՄՆ-ի, եւ Եվրամիության հետ, ասել է նա: Հայաստանը առավելագույն ջանքեր է գործադրել ԵՄ հետ հաջող բանակցությունների համար, ներառյալ Ասոցացման պայմանագիրը եւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագիրը: Ասոցացման պայմանագրի հիմնական կետերով արդեն համաձայնություն է ձեռքբերվել, իսկ վիզաների մեղմացման պայմանագիրը արդեն կնքված է, ինչը վկայում է բանակցություններում հետեւողական առաջընթացի մասին:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, այստեղ, ըստ Ֆարմանյանի, բանակցությունները լճացել են, քանի որ Ադրբեջանը շարունակում է շահարկել ուժային միջամտության թեմայով: «Հայաստանը կշարունակի կառուցողական հավատարմություն դրսեւորել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասելէ  Ֆարմանյանը: Միջազգային հանրությունը, ըստ պատգամավորի, պետք է հետեւողականորեն դատապարտի ապակառուցողական մոտեցումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ