News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քանի որ քարոզարշավային փուլն  արդեն իր եռուն շրջանում է, ես կարծում եմ, իմ խորհրդարանական կոլեգաներին չէր խանգարի մի քիչ ավելի կոռեկտ գտնվել իրենց հայտարարությունների եւ գնահատականների մեջ, հատկապես, որ մենք լավ հիշում ենք, թե ինչ ոգեւորությամբ էին ոմանք ՀՀԿ-ի քվոտայով նախարար աշխատում: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն չորս տարում երեք քաղաքապետ է փոխել եւ «այսօր Տարոնին են դեմ տալիս, քանի որ ամաչում են ասեն ՀՀԿ-ին ձայն տվեք»:

«Մենք այսօր էլ բաց ճակատով ժողովրդի առաջ կանգնում ենք այդ ամբողջ թիմով, որն աշխատել է այս տարիների ընթացքում Երեւանի քաղաքապետարանում, թե’ որպես քաղաքապետ եւ թե’ որպես ավագանի, եւ պարզերես ենք, ու կարող ենք ասել, որ այս տարիների ընթացքում ինչքան գործ է արվել, իսկ արվել են բավականին շատ գործեր, քաղաքի դեմքը էականորեն ու լրջորեն փոխված է, եւ մեր քաղաքապետերից յուրաքանչյուրը դրական հետք է թողել»,-ասաց նա:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանին, Նաղդալյանը նշեց. «Այն, որ Տարոնը լավ քաղաքապետ է, դա մենք չենք ասում, երեւանցին իր աչքերով է տեսնում եւ իր մաշկի վրա է զգում, թե որքան սրտացավ, բարեխիղճ,  անկաշառ ու արդյունավետ կառավարող քաղաքապետ ունի: Իսկ եթե գնահատական տվողներից որեւէ մեկը դա դեռ չի տեսել, ապա իրեն խորհուրդ կտամ մի փոքր սպասել` մայիսի 5-ին արդեն ակնհայտ կլինի. եւ դա կլինի ոչ իր, ոչ իմ եւ ոչ էլ որեւէ մեկի ասելով, այլ` երեւանցիների որոշումով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ