News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում, ապրիլի 23-ին, ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում արաբ գրող Ադոնիսի հետ:

Աշխարհահռչակ գրողը Մայր բուհ է այցելելու Պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակներում:

Հանդիպմանը, համալսարանականներից բացի, ներկա կլինեն նաեւ Ադոնիսի ստեղծագործությունների թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ այլ հյուրեր:

Միջոցառման ընթացքում կհնչի  գրողի բանաստեղծություններից կազմված կոմպոզիցիա, որը պատրաստվել է «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաների ջանքերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ