News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մոսկվա-Սինգապուր չվերթի ռուս ուղեւորը մինչեւ հունիս կմնա ասիական այդ երկրում՝ օդանավում արված անզգույշ արտահայտության համար:

Բորտ-ուղեկցորդ Այզեկ Ջոզեֆ Պրագասաման պնդում է, որ 26-ամյա հարկային խորհրդատու Վիտալի Վլադան, ապրիլի 16-ի թռիչքի ժամանակ իրենից ջուր է խնդրել, իսկ հետո սպառնալիքներ է ուղղել նրան, ասելով `«ավելի լավ է, ինձ մոտ վերադառնաս, այլապես կպայթեցնեմ օդանավը»:

Ենթադրյալ ահաբեկիչ Վլադան հաստատում է միայն այն, որ նա ջուր է խնդրել բորտ-ուղեկցորդից: Դրանից հետո, պնդում է Ռուսաստանի քաղաքացին, նա շրջվել է իր ռուս ընկերոջ կողմը եւ մայրենի լեզվով ասել, որ «եթե իրեն ջուր չբերեն, նա կփսխի»: Հավանաբար խառնաշփոթը ռուսերեն «փսխել» եւ «պայթեցնել» բառերի նմանությունից է առաջացել, ենթադրում է Վլադան, ինչպես գրում է NEWSru.com.-ը:

Ռուսաստանի քաղաքացուն շուտով բաց են թողել 8 հազար սինգապուրյան դոլարի գրավի դիմաց (մոտ 6 հազար 450 դոլար): Այս գործի վերաբերյալ դատական լսումները տեղի կունենան հունիսի 3-7-ին: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կտուգանվի եւ կազատագրվի:

Այս պահին գործի ընթացքին է հետեւում Սինգապուրում Ռուսաստանի հյուպատոսարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ