News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոնդոնում, ապրիլի 20-ին, տեղի է ունեցել Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի` Հայոց ցեղասպանության Ճանաչման Կոմիտեի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա քայլարշավը։

Քայլարշավը, անցնելով Լոնդոնի կենտրոնական փողոցներով, ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանի մոտ, որտեղ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը եւ Բրիտանահայ համայնքային խորհրդի նախագահ Արա Փալամուդյանը ծաղկեպսակներ են դրել։

Քայլարշավի ավարտին կազմակերպիչները բրիտանահայ համայնքի անունից Ցեղասպանության ճանաչման կոչ-նամակ են հանձնել Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ