News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր՝ ապրիլի 22-ին, Տավուշի մարզ այցի շրջանակում ներկա է գտնվել մարզի Դիտավան գյուղի նորակառույց դպրոցի բացման արարողությանը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դպրոցը կառուցվել  է «Հայաստան» համահայկական  հիմնադրամի ծրագրով` արգենտինաբնակ բարերարներ Արմեն եւ Նադյա Էքսերճիյանների հովանավորությամբ: Էքսերճիյան ամուսինների աջակցությամբ գյուղում իրականացվել են խմելու ջրի, գազամատակարարման, համայնքային կենտրոնի կառուցման ծրագրեր: Ա. Գեւորգյանը շնորհավորել է համայնքի բնակիչներին` նոր դպրոցի բացման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց բարերարներին` սահմանամերձ համայնքում խնդիրների լուծմանն աջակցելու համար: Նրա խոսքով` համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերը տարածքների համաչափ զարգացման քաղաքականության շրջանակում են եւ ողջունելի է, որ անհատ բարերարները նույնպես աջակից են լինում այդ աշխատանքներին:

Ա. Գեւորգյանը Դիտավանից մեկնել է Դիլիջան, որտեղ ծանոթացել է Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Տեղում ծրագրի իրականացման պատասխանատուների, մարզային եւ համայնքային իշխանությունների, համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են կառուցվող համալիրն անհրաժեշտ  ենթակառուցվածքներով ապահովելու, շինարարության ընթացքի հետ կապված հարցեր:

Դպրոցի կառուցման ծրագիրն իրականացվում է  երկու փուլով. առաջին փուլի  աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թ. սեպտեմբերին: Շահագործման կհանձնվեն դպրոցի գլխավոր եւ սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը: Դպրոցի շինարարության երկրորդ փուլը նախատեսված է ավարտել 2016 թ-ին, կկառուցվի եւս երկու համալիր՝ հանրակացարաններ՝ աշակերտների համար, եւ մեկ համալիր՝ դասախոսական կազմի համար, ինչպես նաեւ թատրոն, ամֆիթատրոն, դպրոցական այգիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ