News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ապրիլի 21-ին Մոսկվայի հայ երիտասարդության ասոցացիան «Ռուս-հայկական համագործակցության» հետ համատեղ զանգվածային ցույց են կազմակերպել` նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Կազմակերպիչների նպատակը միջազգային հանրության ուշադրությունը այդ ողբերգության եւ Թուրքիայի կողմից մերժողական քաղաքականության վրա սեւեռելն էր:

Միջոցառմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ, որոնց թվում եղել են Մոսկվայի բուհերի ուսանողներ, ինչպես նաեւ ռուսական եւ հայկական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բոլոր գործողությունները համաձայնեցված են եղել քաղաքի իշխանությունների հետ եւ ցուցարարների անվտանգությունը հսկել են քաղաքի իրավապահ մարմինները:

Ցույցն անցկացվել է մի քանի փուլով.

1. նախապես գետնի վրա ժապավեններով պատկերված է եղել Թուրքիայի քարտեզը, այնուհետեւ մասնակիցներն ամբողջ հրապարակում տեղադրել են հատուկ պատրաստված կարմիր դիմակներ, որոնք խորհրդանշել են Ցեղասպանության զոհերին: Ապա հավաքվածները զոհերի հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ: Այսպիսի հայեցակարգ էր ընտրվել ողբերգության մասշտաբները պատկերացնելու համար:

2.Երկրորդ փուլի ժամանակ մի քանի հարյուր մասնակից մի շարքով դասավորվել են եւ ստացվել է հետեւյալ գրառումը. «Թուրքիա, պատիժն անխուսափելի է», իսկ հետո բոլորը միասին սկսել են հայրենասիրական երգեր կատարել:

Մոսկվայի հայ հասարակական կազմակերպությունները մտադիր են եւս մի քանի միջոցառումներ իրականացնել. այսպես` ապրիլի 23-ին Ռուս-հայկական համագործակցությունը ՄՀԵԱ-ի հետ համատեղ գրականագետների Կենտրոնական տանը կանցկացնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Երեկո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ