News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Boeing-767 օդանավը, որը «Շերեմետեւո» օդանավակայանից թռչում էր Շանհայ, հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում: Կռվարարը, ում պատճառով օդաչուն որոշել էր իջեցնել օդանավը, արդեն տեղափոխվել է ոստիկանություն:

«Ձերբակալվել է 53-այա տղամարդը, ով ոչ սթափ վիճակում կոնֆլիկտի մեջ է մտել ուղեկցորդի հետ եւ պատռել նրա բաճկոնը»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է Նովոսիբիրսկի տրանսպորտային դատախազի օգնական Եվգենյա Ժբիրը: Օդաչուները որոշում են կայացրել իջեցնել օդանավը, քանի որ տղամարդը կռիվ էր անում սրահում եւ խանգարում թռիչքին:

Նա վարչական պատասխանատվության կենթարկվի խուլիգանության համար: Չի բացառվում, որ ավիաընկերությունը նրան ծախսերի փոխհատոցման հայց ներկայացնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ